Շինծու, սարքովի գործերում հմտացած եռյակը…..

Շինծու, սարքովի գործերում հմտացած եռյակը…..
Քննիչ Ա. Թեւանյան, դատախազ Ա. Ամիրզադյան, դատավոր Մ. Մարտիրոսյան. ահա այս եռյակն է որոշում 6 ամբաստանյալների` Կարեն Մեհրաբյանի, Ռոման Մաթեւոսյանի, Աշոտ Չտրկյանի, Կարեն   Պետրոսյանի, Դավիթ եւ Արթուր Ավետիքյանների ճակատագիրը եւ ոչ թե որոշում, այլ  խաղում է նրանց անունների եւ ճակատագրերի հետ:



Կարեն Մեհրաբյանին մեդադրում են պետական դավաճանության մեջ, եւ  իր հանցանքը հաստատող փաստեր կան, ըստ որոնց՝ դատավոր Մ. Մարտիրոսյանը նրան  դատապարտեց 14 տարվա ազատազրկման: Կարեն  Մեհրաբյանի մեղավորությունն ապացուցող փաստեր կան, սակայն նույնը   չի կարելի ասել մյուս ամբաստանյալների մասին:



Մասնավորապես խոսեմ Աշոտ Չտրկյանի մասին, ում դատավորը դատապարտեց 10 տարվա ազատազրկման: Ի՜նչ դաժան եւ անարդար  պատիժ: Եվ դա այն դեպքում, երբ Աշոտը ոչ մի հանցանք չի գործել, ոչ մի  վնաս Հայաստանին չի պատճառել եւ երբեք չի  իմացել, թե ինչ   գործունեություն է ծավալել  Կարեն Մեհրաբյանը: Այդ մասին բազմիցս`թե  նախաքննական, թե դատաքննական ցուցմունքներում նշել է Կարեն Մեհրաբյանը, որ նա Աշոտին երբեք չի հայտնել իր գործունեության մասին եւ  ամեն ինչ գաղտնի է պահել նրանից: Աշոտ Չտրկյանին մեղադրում են   Կարեն Մեհրաբյանին համակարգիչ տրամադրելու մեջ: Կարենն ասել էր   Աշոտին, որ կնոջ հետ անձնական խնդիրներ ունի, եւ խնդրել էր Աշոտին  իրեն համակարգիչ տրամադրել` Վանաձորում գտնվող իր կնոջ հետ skype –ով առանձին խոսելու համար: Աշոտն էլ տրամադրել է… Երբ եկան Աշոտի  բնակարանը խուզարկելու, ոչինչ չգտան եւ հարցրեցին, թե ուր է համակարգիչը, որը տրամադրել էր Կարենին: Աշոտը նրանց ուղեկցեց քեռու   տուն եւ իր ձեռքով համակարգիչը հանձնեց ԱԱԾ-ի աշխատակիցներին: Եթե   Աշոտն իմանար, որ Կարենը գաղտնի նյութեր է հաղորդել համակարգչով, էլ   ինչո՞ւ պետք է իր ձեռքով հանձներ համակարգիչը: Չէ՞  որ  նա կարող էր  համակարգիչը վերացնել  կամ  այլ   միջոցների  դիմել: Բայց Աշոտը, առանց   առգրավման   փաստաթղթի,  իր  կամոք  հանձնել   է   համակարգիչը   ԱԱԾ   աշխատակիցներին:



Աշոտն  անմեղ  է: Նա  ոչ  մի  հանցանք   չի   գործել  ի  վնաս  Հայաստանի:  Նա   ոչ   մի   պատկերացում   չի  ունեցել   Կարեն Մեհրաբյանի գաղտնի գործունեության մասին: Կարեն Մեհրաբյանն  իր  բոլոր ցուցմունքներում  ասել  է, որ երբեք Աշոտին չի  հայտնել  իր  գաղտնի   գործունեության  մասին:  Ոչ  մի   վկա  Աշոտի   դեմ ցուցմունք չի տվել: Նույնիսկ ԱԱԾ-ի կողմից այս գործունեության   մեջ   հատուկ   ներգրավված գաղտնի  գործակալները   դռնփակ   վկայության   ժամանակ   ոչ  մի ցուցմունք   Աշոտի   դեմ   չեն   տվել   եւ  նրան   չեն   էլ   ճանաչել:



Սակայն   քննիչ  Ա. Թեւանյանը Կարենի եւ  Աշոտի  առերեսումից  մի  քանի  օր  անց   ճնշում   է  գործադրում  Կարենի  Մեհրաբյանի   վրա` ասելով՝ եթե  Կարենը  փոխի   ցուցմունքը  եւ ասի, որ  Աշոտը  մեղավոր է  եւ   կապ   է  ունեցել  իր  հանցավոր   գործունեության   հետ, ապա  այդ  դեպքում  քննիչը   կմեղմացնի նրա պատիժը ե 14-15   տարվա   փոխարեն   կտա   10   տարի: Այս   ամենի  մասին  բազմիցս    հայտնել է  Կարեն  Մեհրաբյանը: Մի՞թե  քննիչն   իրավունք  ունի   այդպիսի   նվաստացուցիչ    քայլերի    դիմել:



Եվ  սա   քննիչի  միակ   նողկալի   արաքը  չէ:  Նախաքննության   ամբողջ ընթացքում  քննիչ  Ա. Թեւանյանը   բազմաթիվ  աղավաղումներ է  թույլ  տվել: Ինչ   իրեն  ձեռք  է  տվել, այն  էլ  գրել   է,  որ  փաստն   էլ   իրեն   ձեռք  չի  տվել, աղավաղել ու   խեղաթյուրել  է: Եվ  դա  էլ  բավական   չէ, այդ   շինծու, աղավաղված   փաստերի  եւ  ենթադրությունների   վրա   հիմնված   նյութերն   ընդունել  է   դատախազ  Ա. Ամիրզադյանը եւ առանց   որեւէ  փաստ   ճշտելու ստորագրել   է  այդ ամենի ներքո: Այսինքն` իրենց   պետք   էր   որեւէ   մեկի   գլխին   սարքել , եւ այդ   սատանայական   գործի   համար   հարմար  են   գտել   Աշոտ   Չտրկյանին,  ով  անմեղ  է,  ոչ   մի հանցանք   չի   գործել , եւ   իր   դեմ   ոչ   մի   փաստ   չկա:



     Քննիչ   Ա. Թեւանյանը,  փորձելով   ամեն    ձեւով    ճնշել    Աշոտին,   ասել  է. «Բրթելով էլ    լինի,   քեզ    դատելու   եմ եւ  միայն   այն   բանի   համար,  որ գնացել   ես   Թուրքիա աշխատելու»: Այսինքն` առանց փաստերի,  միայն  Թուրքիա   գնալու   համար   ուզում   են   դատել   մի   մարդու,  ով հանցանք    չի  գործել:



    Աշոտ   Չտրկյանը   մեկնել   էր   Թուրքիա   մայիսի   23-ին   ևեւ  աշխատում   էր այնտեղ   պայուսակների   գործարանում:  Նա   աշխատել   էր   այնտեղ   մոտ   մեկ ամիս եւ  հետո  վերադարձել Հայաստան, որպեսզի   մեկներ  Ռուսաստան` աներոջ   մոտ   աշխատելու:  Եվ   այս   փաստը   քննիչ   Ա. Թեւանյանը    նույնպես  խեղաթյուրել   էր`ասելով,  որ  Աշոտը   մեկնել   էր   Թուրքիա   2011 թ. հունվարին:



     Ամբողջ   նախաքննության   ընթացքում    քննիչ    Ա. Թեւանյանն Աշոտին հարցաքննել   է   ընդամենը  1   անգամ,  որը   տեւել   է   40  րոպե,  որից   25  րոպեն օգտագործել   է   համակարգչով   տեքստը   տպելու   համար:  Տրամաբանական  չէ: Եթե   քննիչ   Ա. Թեւանյանը  Աշոտ  Չտրկյանին  մեղադրում էր  Կարեն  Մեհրաբյանին օժանդակելու   մեջ,  ապա    Աշոտին    պետք  է   հանգիստ    չտար եւ անընդհատ  հարցաքննության   կանչեր `որեւէ   նոր  տեղեկություն   իմանալու   համար:  Սակայն հարցաքննել  է   ընդամենը  մեկ  անգամ:  Եվ   մեկ  անգամ  էլ  առերեսում   է  եղել, որի  ժամանակ  Կարենը   պնդել է,  որ   Աշոտին  երբեք   չի    հայտնել  իր  գաղտնի գործունեության   մասին, եւ նա    ոչ   մի   կապ   չի   ունեցել    իր   գաղտնի   գործունեության    հետ:



Կարեն   Մեհրաբյանը   բազմիցս   շեշտել   է,  որ   ամբաստանյալի   աթոռին   գտնվող   մարդիկ   անմեղ են,   անմեղ են,  անմեղ  են եւ  կապ   չունեն   իր  կատարած    հանցանքի   հետ:  Փոխարենը   ազատության   մեջ   են   գտնվում մեղավորները,   որոնց   թվում   կան   նաեւ   գնդապետ   եւ   փոխգնդապետ,   որոնց   անուններն   էլ   նշում   է  Կարենը   եւ  պահանջում,  որ   այդ   մարդկանց ներկայացնեն դատարան,  հարցաքննեն   եւ  դատեն   ըստ    արժանվույն:  Բայց   ոչ  ոք   դա   հաշվի   չի առնում`ոչ  դատավորը,  ոչ    դատախազը,  ոչ  էլ   քննիչը:  Ինչո՞ւ   պետք է   հաշվի    առնեն,  շատ   իրենց   պետք   է   բարդացնեն   իրավիճակը , էն   է՝  ձեռքի   տակ    անմեղ   մարդիկ   ունեն,  դրանց   կդատեն,  կանցնի -կգնա,  առաջին   ու   վերջին   անգամ   չէ,   իրենց   համար   դա    սովորական  երեւույթ է: Փաստորեն, մեղավորներն   ազատության մեջ  են,  իսկ անմեղները   դաժանորեն   պատժվում են: Եվ   սա  է   դատարան    կոչվածը,  որտեղ   արդարությունը վերականգնելու, անաչառ   որոշում   կայացնելու   փոխարեն   դատապարտում   են  անմեղներին: Իսկ  Սերժ  Սարգսյանն    անընդհատ    իր    ելույթներում   շեշտում է,  որ   եթե    չունենք   արդար   դատարան, ուրեմն  ոչինչ  չունենք: Իսկ ինչո՞ւ չի հսկվում  դատարանի   աշխատանքը:  Ինչո՞ւ են   անպատասխան   մնում   այն    նամակները, որոնք   ուղղված   էին    պրն Սերժ   Սարգսյանին  եւ  պրն Աղվան   Հովսեփյանին:  Որովհետեւ արդարությունը  Հայաստանում  ոտնահարված   է, եւ եթե   տեր   ու   թիկունք   չունես,  քեզ հետ ինչ   կուզեն  կանեն,  գլխիդ   էլ   կսարքեն:



     Քննիչ   Ա. Թեւանյանի   նողկալի   աղավաղումների   ցանկն   այսքանով   չի   ավարտվում: Նա  աղավաղել է Աշոտ Չտրկյանի հեռախոսային խոսակցությունները: Այսինքն` մի   քանի   նախադասություններից   արտահայտություններ   է   վերցրել,  միացրել   իրար   եւ ստացել   մի   նոր    նախադասություն,  ինչի   պատճառով  փոխվել   է   նաեւ   ամբողջ   իմաստը:  Եվ   այդ   աղավաղված   տեսքով   էլ   ներկայացրել   է   նախաքննության   փաստաթղթերում:



Աշոտ   Չտրկյանը   ձերբակալվել է   հուլիսի   23-ին, բայց   շուրջ   մեկ   ամիս առաջ   նա   արդեն  գտնվել   է  հսկողության  տակ`  ԱԱԾ-ի տեսադաշտում:  Դա նշանակում  է,  որ  իր  բոլոր  հեռախոսային   խոսակցությունները,  հանդիպումներն արձանագրվել  են: Այդ   դեպքում ինչո՞ւ   քրեական    գործում    չեն    ներգրավվել Աշոտի    անձնական   հեռախոսից    կատարված   զանգերի   եւ խոսակցությունների    վերծանումները:  Դա   եւս   մեկ   անգամ   լույս   կսփռեր Աշոտի   անմեղության վրա,  կապացուցեր   նրա   անմեղությունը,  ինչպես  ասում   էր   նաեւ Աշոտ Չտրկյանը: Ինչո՞ւ գործին  կցված   չեն   այդ   վերծանումները:  Քանի  որ  դա   ձեռք չէր   տալիս ոչ քննիչին,  ոչ  դատախազին եւ  ոչ   էլ   դատավորին: Չէ՞  որ   այս «զորեղները» եւ «ամենակարողները»  մի   սատանայական   եռյակ   են   կազմում ,  որը   շատ   է   հմտացել   անմեղ   մարդկանց     գլխին   գործ   սարքելու   մեջ:   Բայց   այս   աստիճանի   շինծու   գործ,  որի   վերաբերյալ   ապացույցներ   չկան, եւ  որը հիմնված   է   ենթադրությունների  վրա:  Հենց   այս  եռյակն   էլ`քննիչ Ա. Թեւանյանը,  դատախազ   Ա. Ամիրզադյանը եւ դատավոր Մ. Մարտիրոսյանը,   դավաճանների եռյակ է, որոնք, իհարկե, չեն պատժվում,  քանի որ իրենց   թիկունքը   շատ  պինդ  է եւ ինչ    գլխներին   փչի,  այն    էլ    կարող   են    անել:  Չէ ՞  որ   իրենք անպատիժ    են   մնում   եւ   հանգիստ   կարող    են   իրենց   սեւ   գործն   անել,  որի դիմաց   նույնիսկ    պարգեւատրում    են   ստանում:   Ինչ   է,   այս   եռյակը  պլա՞ն է կատարում`  ցույց   տալով ,  թե   ինչ   «լավ»   է   աշխատում    հանուն   պետության   եւ   իբր    թե   անընդհատ    «դավաճանների»  խումբ     է   բռնում :   Այնինչ  դավաճանները   հենց   իրենք   են`  քննիչ     Ա. Թեւանյանը,  դատախազ Ա. Ամիրզադյանը,  դատավոր  Մ. Մարտիրոսյանը,  որոնք    հեշտությամբ   սարքում են   անմեղ   մարդկանց   գլխին եւ դատապարտում:  Եվ   սա  իրենց   առաջին   ու վերջին   սարքոցին   չէ:



Նախաքննության ընթացքում     քննիչ    Ա. Թեւանյանի    կողմից    թույլ    են  տրվել    բազմաթիվ   խախտումներ,  աղավաղումներ,  գործը    կառուցվել   է ենթադրությունների   վրա, ինչն  արդեն   օրենքի   խախտում    է, եւ այդպես   էլ՝ աղավաղումներով, շարունակվել    է   մինչեւ  վերջ:  Եվ   ո՞վ   է այս   ամենի   համար պատասխան    տալու:



     Այս   ամենի   մասին   վկայում   է   նաեւ   Աշոտ  Չտրկյանի    դատապաշտպան Հարություն Բաղդասարյանը` նշելով,  որ   Աշոտն    անմեղ է, եւ նրա անմեղությունը    կապացուցվի, եւ պատասխան   կտան   մեղադրողները,  որոնց գործունեությունը մտացածին   է եւ շինծու,  անարդար  եւ  անօրեն:



    Պայքարը հանուն արդարության շարունակվելու է  մինչեւ վերջ`Եվրադատարան, որպեսզի այս սատանայական եռյակի սարքած գործի մասին իմանան բոլորը: Անմեղները պետք է լինեն ազատության մեջ:



08.04.2012 Արմինե  եւ Հարութ