Նշաձողը մի իջեցրեք

Նշաձողը մի իջեցրեք
«Ես ուղղակի ամաչեցի, երբ տեսա, որ իմ երկրի նախագահը զբաղված է Մհեր Սեդրակյանի անձնական PR-ով ու խնդրում է ձայն տալ նրան: Ո՞նց կարելի էր նախագահական նշաձողն այդքան իջեցնել»,- երեկ Էրեբունի համայնքում Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո տարակուսանք հայտնեց մեր խմբագրություն դիմած մի քաղաքացի` ասելով. «Հայտնի է, թե Էրեբունիում ինչեր են լինում ընտրությունների ժամանակ Մհեր Սեդրակյանի ղեկավարմամբ: Նախ` որպես իրավաբան ասեմ, որ նախագահն ընդհանրապես չպետք է ընտրարշավի մասնակցեր, եթե վայր չի դնում իր լիազորությունները, բացի դա, քարոզչությամբ զբաղվում է աշխատանքային ժամը դեռ չավարտված»: