Ում ընտրել եք, նրանից էլ պահանջեք (տեսանյութ)

Ում ընտրել եք, նրանից էլ պահանջեք (տեսանյութ)
Հինգշաբթի օրը Բարգավաճ Հայաստան կուսակցության՝ Արսենյան Գուրգենի ղեկավարած թիմը նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեկնել էր Լոռու մարզ: 



Այդ այցելության ժամանակ Լեռնապատ գյուղի բնակիչները Երեւանից այցելած հյուրերի մոտ խայտառակ արեցին իրենց հանրապետական գյուղապետին: Գյուղի ժողովրդը հավաքվել էր հրապարակում եւ պահանջում էր Արսենյանից արդարության վերականգնում: Երեւի, կարծելով, որ իր ներկայությունը կսաստի հավաքվածներին գյուղապետ Վանո Եղիազարյանը նույնպես մասնակցում էր այդ հանդիպմանը:



Գյուղացիները համաձայն չէին նրա վարած քաղաքականության հետ: Պարզվում է այդ Եղիազարյանը դատի է տվել գյուղի բնակիչներից շատերին իր պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին վնասելու համար:



Եղիազարյանն իր գյուղացիներին չի տրամադրում օրենքով նրանց հասանելիք տեղեկանքներն ու պետության կողմից երաշխավորված դոտացիաները՝ սոցիալական անապահովության համար պետության կողմից հատկացվող նպաստները կամ դրա դիմաց պահանջում է 50 հազար դրամ վճարել: Վերջիններս բողոքում էին, որ ի վիճակի չեն վճարել այդ գումարները, թքում-մրում, սպառնում էին վերացնել նրան, բայց նա լկտի քմծիծաղով ասում էր. «ընտրվել եմ ու նորից պիտի ընտրվեմ»: Արսենյանն իր հերթին գյուղացիներին հորդորեց ընտրել, վստահել, հավատալ եւ պահանջել Բարգավաճ Հայաստանից: Ամոթանք էր տալիս, ասում էր գյուղացիներ եք, այս ընտրական պրոցեսսը ներգյուղամիջյան պատերազմների մի վերածեք, որովեհետեւ վաղը ընտրությունն ավարտվելու ա, մենք գնալու ենք, իսկ դուք իրար հետ եք ապրելու: Հիմա եկել է նոր իշխանության ձեւավորման ժամանակը…



Բորբոքված գյուղացիները չէին հանգստանում, նրանցից մեկը պատմեց, որ գյուղապետին ընդդիմանալու համար՝ ընտրության օրը վերջինս այրել է իր 20 տոննաանոց խոտի դեզը:



http://www.youtube.com/watch?v=qFUOEDdzuGA&feature=colike



Մարիամ Մարգարյան