ՍԾՏՀ ԽՎ վեհաժողովի 39-րդ նիստը կկայանա Երեւանում

ՍԾՏՀ ԽՎ վեհաժողովի 39-րդ նիստը կկայանա Երեւանում
Մայիսի 22-ից 24-ը Երեւանում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ, տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովը: Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ 12 անդամ երկրները ներկայացնող 76 պատգամավորից: Նստաշրջանի առաջին օրը կգումարվեն  Բյուրոյի ու Մշտական հանձնաժողովի,  հաջորդ երկու օրերին` Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերը: 39-րդ լիագումար նիստի օրակարգում ներառված հարցերի թվում են` կազմակերպչական,  ՍԾՏՀ կազմակերպության գործունեության մասին,

ՍԾՏՀ անդամ երկրներում hարկային համակարգի կատարելագործմանը, խաղողագործության եւ գինեգործության զարգացման հեռանկարներին, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ոլորտում համաձայնագրերի իրագործմանը, մշակույթին, կրթությանը, սոցիալական խնդիրներին առնչվող եւ այլ  հարցեր: Կհրապարակվի  ՍԾՏՀ ԽՎ  Հայտարարությունը ՍԾՏՀ կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ:



Մինչ այս Երեւանում կայացել են  ՍԾՏՀ ԽՎ  երկու լիագումար նիստ,  Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի ու Տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովների նիստերը: