Ի՞նչ է եղել Ռայիսիի ուղղաթիռի կործանման ժամանակ․ ուշագրավ մանրամասներ

Ի՞նչ է եղել Ռայիսիի ուղղաթիռի կործանման ժամանակ․ ուշագրավ մանրամասներ

Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Ղուլամ Հոսեյն Իսմայիլին ասել է, որ երեք ուղղաթիռների թռիչքի ժամանակ, ներառյալ հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը, «թռիչքի պայմանները» և եղանակը «լիովին նորմալ են եղել»։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Իսմայիլին, ով եղել է պատվիրակության երկու անվնաս մնացած ուղղաթիռներից մեկում, ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակային պայմանները բարենպաստ են եղել, երկնքի միայն մի հատվածն է ամպամած եղել։

«Թռիչքից կես ժամ անց Սունգունի պղնձահանքի մոտ ամպամածություն էր, բայց մառախուղ չէր։ Միգուցե կիրճի խորքում մառախուղ կար, բայց մեր թռիչքի ճանապարհին մառախուղ չկար։ Ամպերը մի փոքր ավելի բարձր էին, քան ուղղաթիռը։ Ուղղաթիռի օդաչուն, որում նախագահն էր, որպես հրամանատար, մեզ հրահանգներ տվեց բարձրանալ և շարունակել շարժվել ամպերից վեր։ Ուղղաթիռները բարձրացան և մոտ 30 վայրկյան հետո մեր օդաչուն հասկացավ, որ նախագահի ուղղաթիռը չկա։ Ի վերջո ամպերը մաքրվեցին, և մենք տեսանք Սունգուն պղնձի հանքը: Մեր օդաչուն շրջվեց և հետ գնաց ուղղաթիռը փնտրելու։ Ինձ ասացին, որ ուղղաթիռը կարող էր կործանվել, քանի որ մեկուկես րոպե կապ չենք ունեցել։ Մեր ուղղաթիռը մի քանի անգամ պտտվել է և չի կարողացել ռադիոկապ հաստատել։ Մենք 30 վայրկյանում վայրէջք կատարեցինք Սունգուն հանքավայրում:

Մենք կապ հաստատեցինք ուղղաթիռի ուղեւորների հետ, սակայն ոչ ոք չարձագանքեց։ Դրանից հետո մեզ ասացին, որ զանգ է եղել ուղղաթիռի օդաչու Մուստաֆավիի բջջային հեռախոսին, և պարոն ալ-Հաշեմը պատասխանել է և ասել, որ նա ընկել է ձորը, բայց չի ասել, թե ինչ է տեղի ունեցել։ Այնուհետև, երբ ես կապ հաստատեցի այաթոլլա Մոհամմադ Ալի ալ-Հաշեմի հետ, նա ասաց. չգիտեմ, ես ոչ մեկին չեմ տեսնում, ես մենակ եմ»:

Նա նկարագրեց անտառը. մեզ համար պարզ դարձավ, որ ուղղաթիռը կործանվել է։ Վերցրինք շտապօգնության մեքենա և բուժանձնակազմ և գնացինք դեպքի վայր։ Մենք մի քանի անգամ զրուցել ենք ալ-է-Հաշեմի հետ, նա հավանաբար երեք ժամ պատասխանել է զանգերին։ Հետո պարզվեց, որ բոլորը մահացել են միանգամից, իսկ ալ-է-Հաշեմը մի քանի ժամ անց։ Պայթյունի ձայն չի եղել, կրակ ու ծուխ չի երևացել։ Ժամը 15-ին, 15:30-ին տարածքում եղանակն ամբողջությամբ փոխվեց. երբ դեպքի վայր են ժամանեցին փրկարարները, եղանակն ամբողջությամբ փոխվել էր։
Չգիտեմ՝ ինչ եղանակային պայմաններ են ուղղաթիռով թռիչքի համար, բայց իմ աչքով տեսածով թռիչքի ժամանակ պայմանները նորմալ էին։ Մենք ամպամածություն տեսանք միայն մեկ կիրճում և շատ սահմանափակ տարածքում, ուստի չեմ կարող ասել՝ դա կարող էր թռիչքին խանգարող գործոն դառնալ, թե ոչ»,- ասել է Իսմայիլին։

Հիշեցնենք, որ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 20-ին՝ Ադրբեջանից վերադարձի ճանապարհին։ Բացի նախագահից ողբերգական միջադեպի զոհ են դարձել երկրի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահեանը, պատվիրակության ևս 4 անդամներ և երկու օդաչուներ։