Զալատոյ Մալչիկ

Զալատոյ Մալչիկ
Սպորտի եւ երիտասարդության նորանշանակ նախարարն ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ընդմիջումներին չգիտեր ուր գնալ, ինչ անել, ակամայից անվերջ հայտնվում էր ԲՀԿ ֆրակցիայի դռների մոտ: «Արյունը քաշո՞ւմ է»,- հարցրինք: «Չէ, ես անկուսակցական եմ, կապ չունեմ»: Շնորհավորե՞ց Գագիկ Ծառուկյանը Ձեզ նախարար դառնալու առիթով: «Այո՛»: Ի՞նչ մաղթեց: «Շնորհավորեց պարզապես»: Դո՞ւք ինչ ասացիք ի պատասխան: «Ես ասացի` շնորհակալություն»: Չէ, Դուք ասացիք՝  եթե ինձնից գոհ չլինեք, ես պորտֆելս վայր կդնեմ: «Գիտե՞ք ինչ, չորս օր ա՝ նախարար եմ, մեկդ չեկավ մի նորմալ հարցով դիմեր ինձ, հարցներ` ո՞նց եք նայում սպորտի զարգացմանը, մասսայական սպորտի զարգացմանը, մի գլուխ հարցնում եք` Ծառուկյանի հետ ոնց եք, ոնց չեք»: Հա, իսկապես. ո՞նց եք-ո՞նց չեք: «Ես պարոն Ծառուկյանի հետ չեմ շփվում»: Նեղացա՞ծ եք: «Ո-ո՜չ, ո՛չ. խի՞ եք բան ման գալի»:



Հիմա Դուք կառավարության կողմի՞ց եք, թե՞ կառավարությանն ուժեղ քննադատող ԲՀԿ-ի: «Ախր էլի ընենց հարցե՜ր եք տալի. ես կառավարության անդամ եմ, բանավեճերի, քննադատության արդյունքում կառավարությունն ավելի համախմբված է դառնում, եւ մոտ ապագայում մենք ցույց կտանք, թե կառավարությունը որքան լավ է աշխատում, որքան համախմբված է, եւ դուք բոլորդ կհամոզվեք դրանում»: Ճի՞շտ է, որ Ձեր հայրը «Հազար ու մի մանրուքի» տնօրենն է եղել: «Իմ հայրս «Հազար եւ մի մանրուքի», խրուստալի, «Բենետոնի»` բոլորի տնօրենն է եղել»: «Զալատոյ մալչիկ» եք փաստորեն: «Ոնց կուզեք` համարեք»: