Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարը

Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրավերով այսօր երկօրյա այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:



Այցի շրջանակում նախատեսվում են Մոսթաֆա Մոհամադ Նաջարի հանդիպումները  Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով հանդիպումներ են նախատեսվում նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաեւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: