ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն կուսումնասիրի մարդու իրավունքները վիճակը Հայաստանում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն կուսումնասիրի մարդու իրավունքները վիճակը Հայաստանում
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ուսումնասիրության կենթարկի մարդու իրավունքները Հայաստանում, որի ուղիղ հեռարձակմանը կարելի է հետեւևել ինտերնետի միջոցով` հուլիսի 16-ին եւ 17-ին, տեղեկացնում է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության դեպարտամենտի Հայաստանի գրասենյակը:



Ըստ տարածված հաղորդագրության, Հայաստանը մեկն է այն 167 պետություններից, որ միացել է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, ուստի ենթակա է մարդու իրավունքների կոմիտեի կողմից կանոնավոր ստուգումների: Մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանում վերջին անգամ դիտարկումներ է անցկացրել 1998 թվականին:



Հանդիպումներին, որոնք տեղի կունենան հուլիսի 16-ին երկուշաբթի օրը, ժամը 17:00-19:00, եւ հուլիսի 17-ին երեքշաբթի օրը, ժամը 12:00-15:00` տեղական ժամանակով, կարելի է հետեւել ինտերնետով: 18 անկախ փորձագետներից բաղկացած կոմիտեն, հայաստանյան պատվիրակության հետ կծավալի երկխոսություն` Հայաստանում մարդու իրավունքների խթանման կամ պաշտպանության վերաբերյալ:



Հարցերի այն շրջանակը, որոնք ամենայն հավանականությամբ կդառնան երկխոսության առարկա, կարելի է գտնել այստեղ. http://www2.ohchr.org/english/bodies/hrc/docs/CCPR.C.ARM.Q.2_en.pdf



Հայաստանի կառավարությունը Մարդու իրավունքների կոմիտեին է ներկայացրել պետական զեկույց մարդու իրավունքների բնագավառում իր ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, իսկ մի շարք ոչ-կառավարական կազմակերպություններ նույնպես զեկույցներ են ուղարկել կոմիտեի ուշադրությանը:



Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել այստեղ` http://www.treatybodywebcast.org/.