Չարաբաստիկ երկրորդ փուլ

Ընդհանրապես շատ բարդ է, կարելի է ասել՝ անհնար է մասնագիտորեն մեկնաբանել եւ քննարկել նման կարգի խաղերը, ինչպիսին տեղի էր ունենում հուլիսի 26-ին, Գյումրիում, քանզի նման ակումբների միջեւ կայացած հանդիպումներում շատ քիչ են ժամանակակից ֆուտբոլին բնորոշ էլեմենտներ, այնուամենայնիվ կարելի է նշել, որ այս խաղում գյումրեցիները շատ ավելի անկաշկանդ ու ակտիվ էին գործում, քան Իսրայելում։ Ամեն դեպքում, «Շիրակի» ֆուտբոլիստներին այստեղ էլ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը, եւ գյումրեցները զիջեցին 0։1 հաշվով, ընդհանուր երկխաղանի դիմակայության արդյունքում՝ 0։3։ «Գանձասարն» էլ իր հերթին պարտվեց շվեյցարական «Սերվետին»(1:3) եւ նույնպես, ինչպես եւ «Շիրակը», լքեց Եվրոպայի լիգան երկրորդ որակավորման փուլից։
Ինչպես արդեն գիտենք, օրեր առաջ «Ուլիսն» էլ իր հերթին Չեմպիոնների լիգայում էր ավարտել իր մասնակցությունը նույն երկրորդ որակավորման փուլից։ Այսպիսով, բոլոր հայկական ակումբները, որոնք ընդգրկված էին միջազգային մրցաշարերում, ավարտեցին իրենց մրցելույթները նույն երկրորդ որակավորման փուլից. «Գանձասարը» եւ «Շիրակը»՝ Եվրոպայի լիգայում, իսկ գործող չեմպիոն «Ուլիսը»՝ Չեմպիոնների լիգայում։
Կարեն ՍԻՄՈՆՅԱՆ
Կարծիքներ