«Ես եղել եմ այստեղ» ակցիային արդեն միացել է 100 միլիոն մարդ

«Ես եղել եմ այստեղ» ակցիային արդեն միացել է 100 միլիոն մարդ
Օգոստոսի 19-ին Միավորված ազգերի կազմակերպության տոնացույցով նշվում է «Մարդասիրական գործունեության համաշխարհային օրը»: Այս առթիվ ՄԱԿ-ի նախաձեռնած «Ես եղել եմ այստեղ» քարոզարշավին արդեն միացել է 100 միլիոն մարդ: Նախաձեռնողները հուսով են, որ մինչեւ օգոստոսի 19-ը արշավին կմիանա մեկ միլիարդ: Արշավի նպատակն է, նպաստել մարդասիրական գործունեության ընդլայնմանն ու տարածմանը:



Տոնի կարգախոսն է «Ցույց տուր քո աջակցությունը»: Օրվան նվիրված տեղի կունենա հայտնի երգչուհի Բեյոնսեի՝ «Ես եղել եմ այստեղ» երգի հոլովակի պրեմիերան: