100 հազարական դրամ լոռեցի ուսանողներին

100 հազարական դրամ լոռեցի  ուսանողներին
Սեպտեմբերի 2-ին Լոռու մարզկենտրոն Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանը «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, նոր ուսումնական տարվա առթիվ 100 հազարական դրամի չափով պարգեւներ է հանձնել Լոռու մարզի ավելի քան 400 ուսանողների, ովքեր գերազանց առաջադիմությամբ սովորում են Հայաստանի պետական բուհերում: Հիմնադրամի անունից շնորհավորական խոսք է ասել եւ պարգեւները հանձնել ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը: Ներկա են գտնվել Վանաձորի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանը, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն Սեդա Թունյանը, բազմաթիվ ուսանողներ եւ ծնողներ: