Թուրքերին դուր չի եկել Ստեփանակերտի օդանավակայանը

Թուրքերին դուր չի եկել Ստեփանակերտի օդանավակայանը
Թուրքիայի ԱԳՆ իր վերաբերմունքն է արտահայտել Ստեփանակերտի օդանավակայանի բացման ու շահագործման հանձնելու վերաբերյալ: Անկարան դատապարտում է օդանավակայանի բացելու փաստը  և սադրիչ է որակում այդ քայլը` կարծելով, որ այն «վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»:



«Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի շարունակվելը լուրջ խոչընդոտ է հանդիսանում հարավային Կովկասում կայունության ու խաղաղության համար: Մշտապես Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցող Թուրքիան՝ վճռականորեն դատապարտում է Հայաստանի անօրինական գործողությունները և կոչ է անում ձեռնպահ մնալ՝ տարածաշրջանային կայունությանն ազդելու ունակ քայլերից»,- նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ: