Նախարարները կհանդիպեն նոյեմբերին

Նախարարները կհանդիպեն նոյեմբերին
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կկայանա Փարիզում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի միջնորդությամբ: Հանդիպումը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին: Լրատվամիջոցների փոխանցմամբ, կողմերը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ընթացիկ փուլը: