Վարչապետացուի փնտրտուք

Վարչապետացուի փնտրտուք
Մինչ վարչապետի շրջապատը լուրեր է տարածում, թե «մինչեւ 2018 թիվը Տիգրան Սարգսյանն է վարչապետ աշխատելու», որովհետեւ, եթե մինչեւ նախագահական ընտրություններ նրան չփոխի, հետո առավել եւս չի փոխի, հակընդդեմ ուժերը հակառակ տեղեկատվությունն են շրջանառության մեջ դնում: Այն, որ շատ հնարավոր է, որ մինչեւ ընտրություններ էլ վարչապետի փոփոխություն կատարվի: Եվ ասպարեզում եղած անուններին՝ Հովիկ Աբրահամյան, երկու Կարեն Կարապետյաններ, Արմեն Գեւորգյան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյան, ավելացել է  նոր թեկնածություն՝ Կադաստրի պետ, Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանինը, ինչը խոսում է այն մասին, որ վարչապետի փնտրտուքը նախագահականում շարունակվում է: Սակայն լավատեղյակ աղբյուրն ասում է, որ նշանակումը չի կատարվելու  շրջանառվող թեկնածուների շրջանակից, այն լինելու է անսպասելի եւ մինչ օրս երբեւէ չշրջանառված անուն: