Բլոգեր. «Գալուստ Սահակյանի մոտ «ցտեսություն»-ը հույս է առաջացնում»

Բլոգեր. «Գալուստ Սահակյանի մոտ «ցտեսություն»-ը հույս է առաջացնում»
«Ժողովուրդ ջան, Ազգային ժողովում հոգեբուժական ծառայություն կա՞, եթե հա, ապա Գալուստ Սահակյանին շտապ պետք է այնտեղ տանել։ Մի հատ տեսեք էս խելքի ու բանականության սև անցքը ինչ փառահեղ մտքեր ա արտաբերել.



«Եթե այս կառավարությունն ի վիճակի չէ լրացուցիչ 17մլրդ դրամ ստեղծել, կարծում եմ այս կառավարությանը մենք պետք է ասենք ցտեսություն»,– Ազգային ժողովում ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի մասին կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ ասել էր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Արձագանքելով Ա.Մինասյանի վերոնշյալ հայտարարությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է.«Շատ լավ զգացինք, որ ելույթ ունեցողներից մեկը կառավարությանն ասաց «ցտեսություն». սա արդեն մեզ հույս է տալիս, որովհետև «ցտեսություն» բառը նշանակում է մինչև տեսություն, այսինքն՝ կարոտ ու սեր արթնացնող բառ է»։



«Այդպես ասացին–ասացին, դարձան պաշտոնավոր, հետո տեսան, որ ցանկությունն ու խոսքն այլ է, հիմնական պատասխանատվությունն ու աշխատանքն այլ է»,– նշել է նա ու հավելել. «Ժամանակին ուսուցիչը ստանում էր 3000 դրամ աշխատավարձ, ԱԺ պատգամավորը ստանում էր 32 000 դրամ։ Ապրուստի միջոց չէր, մեկը մեկով ապրեցինք։ Հիմա այնքան փառահեղ է դարձել մեր իրավիճակը, աշխարհագրական դիրքը, որ անընդհատ ուզում եք ցուցադրել, որ ավելին գիտեք ու մեզ էլ սովորեցնո՞ւմ եք»։



Մի կողմ թողնենք էն, որ Գալուստ Սահակյնաը փառահեղ է համարում մեր վի-ակն այժ, մի կողմ թողնենք էն, որ նրա ասածից ստացվում է, որ ստվերի դեմ պայքարը չի մտնում ԱԺ պատգամավորների գործառույթի մեջ, մի կողմ դնենք անգամ այն, որ սրան թվում է, որ ինքը իրոք ամենակարող է... փաստ է, գործ ունենք անմեղսունակ անձնավորության հետ (հավանաբար բնածին տկարամտության), որի մոտ «ցտեսություն» բառը հույս է առաջացնում... մենակ մի հարց է առաջանում մոտս, ի՞նչ զգացմունք է առաջացնում Գալուստ Սահակյանի մոտ «կոտոշավոր ապուշ» բառակապակցությունը (բայցի իր անձի հետ նույնականացման զգացմունքից)....