Global Post. «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը կարող է հանկարծակի վերսկսվել»

Global Post. «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը կարող է հանկարծակի վերսկսվել»
Հարավային Կովկասի տարածաշրջանում սկսել են համալրել անօդաչու սարքերի քանակը`միմյանց պաշտպանական կարողությունները և վիճելի տարածքներում իրավիճակը ստուգելու նպատակով: Այս մասին գրում է Global Post-ը: Ըստ թերթի՝ տարածաշրջանում Իրանը պաշտպանում է Հայաստանի շահերը:



Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ թերթը գրում է.



«Առկա է ռիսկ,  որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում աճող լարվածությունը կարող է հանգեցնել հանկարծակի պատերազմի: Պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի և հանկարծակի,- գրում է թերթը՝ նշելով, որ Հայաստանը զիջում է Ադրբեջանին իր  ռազմական ներուժով: