Լրջացած վարչապետի «ոչ»-ը

Լրջացած վարչապետի «ոչ»-ը
Կառավարության հարցուպատասխանից հետո լրագրողների հետ զրույցում  վարչապետ Տիգրան Սարգսյանը,  անդրադառնալով ԲՀԿ-ի` կառավարության դեմ  տրամադրվածությանը, ասել է. «Որեւէ արտառոց բան քաղաքական դաշտում տեղի չի ունենում, նորմալ է, երբ որոշ քաղաքական ուժեր հարձակման թիրախ են ընտրում կառավարությանը»: Նորմալ է նաեւ, երբ որոշ քաղաքական գործիչներ պայքարում են այլ քաղաքական գործիչների դեմ: Իսկ կա՞ն քաղաքական գործիչներ, որոնց դեմ պայքարում է ինքը՝ հարցրել է «Հրապարակի» լրագրողը, վարչապետը լրջացել է եւ կտրուկ պատասխանել. «Ոչ»: