Զուրաբյանը՝ նվազագույն աշխատավարձի եւ գազի գնի բարձրացման մասին

Զուրաբյանը՝ նվազագույն աշխատավարձի եւ գազի գնի բարձրացման մասին
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է  անցած քառօրյայի երկու մտահոգիչ երևույթների:



Խոսելով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծից, Զուրաբյանն այն համարել է խայտառակություն՝ հիշեցնելով, որ ՀԱԿ-ի մշակած նախագծի համաձայն , առաջարկվում էր նվազագույն աշխատավարձ սահմանել  ոչ թե սահմանել 72.500 հազար դրամ:



Լևոն Զուրաբյանն անդրադարձել է նաև գազի գնի բարձրացմանը ու կառավարության որոշմանը՝ վաճառել «ՀայՌուսԳազարդ»-ի 20- տոկոսանոց բաժնեմասը 63 մլրդով: Նրա խոսքով՝ դրա վաճառքը հետապնդում է մեկ նպատակ. գազի գնի աղետալի բարձրացումը չազդի առաջիկա  ընտրությունների վրա: