Իոսիֆ Կոբզոնը համերգ կունենա Երեւանում

Իոսիֆ Կոբզոնը համերգ  կունենա Երեւանում
Նոյեմբերի  22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Իոսիֆ Կոբզոնի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի երեւանյան համերգը, որից ստացված ողջ հասույթը կուղղվի Գյումրիի երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերմանը:



 



Համերգի ընթացքում Կոբզոնի կատարմամբ  կհնչեն Բաբաջանյանի,  Պախմուտովայի, Մովսիսյանի, Ֆլյարկովսկու, Օստրովսկու, Ֆրենկելի եւ այլ ճանաչված կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններ: Համերգին կմասնակցեն  ՌԴ ՆԳ նախարարության Ներքին զորքերի երգ ու պարի անսամբլը, Մոսկվայի «Ռեսպուբլիկա» խումբը, դաշնակահար Ալ. Եվսյուկովը, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ն. Բուչինսկայան: Հոբելյանական երեկոյի ընթացքում շնորհավորական կատարումներով հանդես կգան նաեւ Կամո Սեյրանյանը եւ Արման Հովհաննիսյանը: Համերգն իրականացվում է «Սոզվեզդիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: