Այվազովսկու «Վենետիկյան տեսարանը» վաճառվել է 1.01 մլն ֆունտով

Այվազովսկու «Վենետիկյան տեսարանը» վաճառվել է 1.01 մլն ֆունտով
Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը Լոնդոնում վաճառվել է 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: Այս մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը



Այվազովսկու նկարը «Մաքդուգալլսի» կիրակնօրյա աճուրդի ամենաթանկարժեք լոտն էր: Նկարը նկարվել է 1850-ական թվականներին:  Աճուրդի ընթացքում վաճառվել են նաև Այվազովսկու «Նավը փոթորկի ժամանկ» և «Լուսնկա գիշեր Ղրիմում» կտավները: