Հրդեհ «Իսրայել Օրի» հյուրանոցում

Հրդեհ «Իսրայել Օրի» հյուրանոցում
Այսօր, ժամը 07.46-ին քաղաքացի ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի թիվ 42 հասցեում` «Իսրայել Օրի» հյուրանոցի 2-րդ հարկում:Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել և մարվել է 08.10-ին: Այրվել է շոգեբաղնիքի փայտյա երեսպատումը` 4 քմ, սենյակի առաստաղը` 8 քմ եւ մեկ հեռուստացույց: