2013-ի նորաձև հավաքածուները

2013-ի նորաձև հավաքածուները
 iGavel Auctions աճուրդի տան հիմնադիր Լարկ Մեյսոնը, ով զբաղվում է հնամենի իրերի եւ արվեստի գործերի վաճառքով, այն համոզումն ունի, որ նոր տարում ակներեև կլինի  հետևյալ դոմինանտ գործոնը `որակի գերակայությունը քանակի նկատմամբ:



Նրա դիտարկմամբ, 2013-ին առանձնակի պահանջարկ կունենան ժամացույցները, ընդ որում` դասական ոճի: Դրանց համար կոլեկցիոներները պատրաստ կլինեն բարձր գներ  վճարել:



Հավաքածուների շրջանում  հաջորդ տարի մեծ պահանջարկ կվայելի նաեւ էլիտար գինին:



«Մենք բոլորս սիրում ենք լավ ուտեստներ եւ ըմպելիքներ, այնպես որ այս շուկայի արտադրանքները եվս կշարունակեն պահանջարկ վայելել»,-նշել է Մեյսոնը:



2013-ի հավաքածուների հաջորդ տրենդներըը կլինեն ժամանակակից արվեստի ստեղծագործությունները: Փորձագետի համոզմամբ, հարուստ կոլեկցիոներները գումարներ չեն խնայում դրանց համար:



Նոր Տարում, Մեյսոնի հավաստմամբ, մեծ պահանջարկ կվայելի նաեւ փայտե կահույքը: Նրա վստահեցմամբ կահույքի այս տեսակը կրկին նորաձև կլինի: Փորձագետի խոսքով գալիք տարում իրենց  արժեքը չեն  կորցնի նաեւ ճենապակուց պատրաստված իրերը: