Ամենահայտնի մոդելը յոթանասուներկու տարեկան է

Ամենահայտնի մոդելը յոթանասուներկու տարեկան է
Չինաստանում ամենահայտնի մոդելն այս պահին յոթանասուներկուամյա մի պապիկ է՝ Լիու Քսիանպինգը, ով իր հագուստի դիզայներ թոռնուհու կայքի համար մի քանի կատակ-նկարներում հագել է դեռահաս աղջիկների համար նախատեված հագուստ:



 



Պապը եւ թոռնուհին լուրջ չեն վերաբերվել եղածին, եւ մեծ է եղել երկուսի զարմանքն էլ, երբ նկարները կայծակի արագությամբ տարածվել են համացանցում, իսկ Yuekou անունը կրող թոռնուհու խանութի շահույթը հինգ անգամ աճել է: