Ու՞մ մանչերն են Րաֆֆին, Հրանտն ու Պարույրը

Ու՞մ մանչերն են Րաֆֆին, Հրանտն ու Պարույրը
Բանից պարզվում է քաղաքական դաշտը գինեկոլոգներին կամ էլ հղիությունն ու հայրությունը պարզող տեստավորման կենտրոնին են հանձնելու: Հարցը շատ է հասունացել:



 



Թող տեստ արվի ու որոշվի, թե ով ում ժառանգն է…  ով ում տղան է… Կիմանանք, թե ում մանչերն են Րաֆֆին, Պարույրն ու Հրանտը: Հրանտն ասում է, որ իր պապան  ընդդիմությունն է, Պարույրն անկախությանն է պապա ասում, Րաֆֆին էլ ողջ օրը պապային է ման գալիս, ուր ասես չի մտնում, ում ասես չի գրկում…Միակ փրկությունը՝ տեստն է… Չնայած Ծառուկյանն իր պապային գտել է, բայց չէր խանգարի նրան էլ մի հատ տեստ անել… դաշնակցության «սպրիչով»… Եթե վերջում պարզվի, որ բոլորը  ախպերներ են, պիտի նրանց հորը փնտրել…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ