Ազատության հրապարակի օրակարգը

Ազատության հրապարակի օրակարգը
Մարտի 16-ին, 17:00-ին Ազատության հրապարակում նախատեսված է ռոք համերգ-հավաք: Ելույթ են ունենալու «Որդան կարմիր» և «Ոստան Հայոց» խմբերը:   Կիրակիից մինչև հինգշաբթի հրապարակում մեկնարկելու է քաղաքացիական ֆորումը: Հավաքները կկայանան ժամը 17:00-ին: Ըստ կազմակերպիչների, դրանք պիտի հանգեցնեն գործադիր, դատական և օրենսդիր իշխանությունների ձևավորմանը: Առաջին բանախոսը Նիկոլ Փաշինյանն է: Ֆորումի բանախոս կլինի նաև Անդրիաս Ղուկասյանը:



Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրների հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ուրբաթ` մարտի 22-ին, ժամը 18:00-ին: