ՀՀԿ-ն հակաիշխանական դաշտում կանխատեսում է լուրջ պայքար

ՀՀԿ-ն հակաիշխանական դաշտում կանխատեսում է լուրջ պայքար
Այսօր կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում մասնավորապես քննարկվել են  Երեւանի ավագանու ընտրությունների  հետ կապված հարցեր: Նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Խոսելով  ընդդիմադիր ուժերի մասին, նա ասել է. «Երեւանի ավագանու ընտրություններում պայքարը կգնա ոչ այնքան առաջին տեղի, որքան իրական երկրորդ տեղի համար՝ հակաիշխանական դաշտում: Եթե հիշում ենք, նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն, որը ձմռան ընթացքում խորը քնի մեջ էր, արդարանալու փորձեր կատարեց եւ ասաց, որ իրենց առանցքի շուրջ պետք է միավորվեն: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը ժողովրդի թեկնածուն է: Այս իմաստով ես հակաիշխանական դաշտում կանխատեսում եմ լուրջ պայքար»: