Ռուսաստանը Հայաստանում նոր դեսպան կունենա

Ռուսաստանը Հայաստանում նոր դեսպան կունենա
Ինչպես հաղորդում են Ռուսաստանի պաշտոնական աղբյուրները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իվան Վոլինկինին նշանակել է Հայաստանում դեսպան: Վոլինկինը կփոխարինի Վյաչեսլավ Կովալենկոյին: Նշենք նաև, որ մինչ այս Վոլինկինը զբաղեցնում էր ՌԴ ԱԳՆ գլխավոր քարտուղարության պետի տեղակալի պաշտոնը: