Պահպանողական կուսակցությունը ընտրությանը չի մասնակցում եւ սատարում է «Ժագանռությանը»

Պահպանողական կուսակցությունը ընտրությանը չի մասնակցում եւ սատարում է «Ժագանռությանը»
Շնորհակալություն հայտնելով Պահպանողական կուսակցությանը «Ժառանգություն» կուսակցության՝ զույգ կուսակցությունների դաշինքով Երեւանի ավագանու ընտրություններին միասնաբար մասնակցելու առաջարկության առիթով, Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը՝



 



ելնելով այն համոզումից, որ հանրապետության բնակչության կեսն  ապրում է Երեւան քաղաքում, ուստի ընտրությունները նույնպես քաղաքական պետք է լինեն,



 



ընդունելով, որ ընդդիմադիր ամբողջ դաշտի համար այսօր բարոյականը նախընթաց նախագահական ընտրություններում այլընտրանքային թեկնածուներից ամենաշատ քվեները ստացած եւ քաղաքակրթական արեւմտյան արժեհամակարգ առաջարկած «Ժառանգության» ղեկավարին սատարելն է եւ ընդդիմադիր ընտրազանգվածը չատոմիզացնելը,



 



հայտարարում է, որ Երեւանի ավագանու ընտրություններում.



 



1.      Չի մասնակցում որեւէ դաշինքի ձեւավորմանը, միեւնույն ժամանակ նույնականորեն եւ երախտագիտությամբհատուցում է ավագանու նախորդ ընտրություններում «Ժառանգության» բարոյական կեցվածքի դիմաց, երբ նա չմասնակցեց ընտրություններին՝ ասպարեզը զիջելով այն ժամանակվա ընդդիմության առաջատարին՝ նաեւ մեր մասնակցությամբ հիմնված Հայ ազգային կոնգրեսին,



 



2.      «Ժառանգություն» կուսակցությանն իր սատարումն արտահայտում է նրա ցուցակում երեք ներկայացուցչի առաջադրմամբ, որոնց, Երեւանի ավագանու անդամ դառնալու դեպքում պատվիրակում է հետապնդել բացառապես մեկ նպատակ՝ վերանվանել կոմունիստական կուսակցական գործիչների եւ ԿԳԲ-ի գործակալների անուններ կրող բոլոր փողոցներն ու հաստատությունները, Երեւանում հիմնել կոմունիստական 70-ամյա ամբողջատիրության զոհերի թանգարան:



 



ՊԿ նախագահ՝      Միքայէլ Հայրապետեան