Մշակութային մայրաքաղաքի խորհրդանշանն արդեն պատրաստ է

Մշակութային մայրաքաղաքի խորհրդանշանն արդեն պատրաստ է
Այսօր տեղի ունեցավ «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» ծրագրի խորհրդանշանի և կայքի (www.gyumri.am) հրապարակայնացումը: Քաղաքապետարանի Արտաքին կապերի, տուրիզմի, արարողակարգի բաժնի աշխատակիցները, փոխքաղաքապետ Ռ. Սանոյանի ղեկավարմամբ, նախ ներկայացրեցին խորհրդանշանը, այնուհետև կայքի բովանդակային և տեխնիկական հնարավորությունները: Վերջում լրատվամիջոցներն ուղղեցին իրենց հարցերը պատասխանատու անձանց: