Երկու ջազային վիրտուոզները` մեկ բեմում

Երկու ջազային վիրտուոզները` մեկ բեմում
Այսօր «Mezzo classic house» ակումբում տեղի ունեցավ երկու ջազային վիրտուոզների, դաշնակահարներ Վահագն Հայրապետյանի եւ Դանիիլ Կրամերի մամլո ասուլիսը: Առիթը համատեղ ձայնասկավառակի շնորհանդեսն էր եւ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգը: Ինչպես նշեց Կրամերը ձայնասկավառակում ջազային ստանդարտներ են, որոնք սակայն ստանդարտ ձեւով չեն ներկայացվել: Ջազմենը իրեն եւ Վահագն Հայրապետյանին իրարից բացարձակապես տարբեր դաշնակահարներ է համարում, որն էլ, ըստ նրա, հնարավոր ու հետաքրիքր է դարձրել իրենց համատեղ աշխատանքը. «Վահագնը ի ծնե ջազմեն է, իսկ ես` կլասսիկ, ով եկել է ջազ»: Ի պատասխան այն հարցին, թե սովորաբար ինչպիսի փոխհարաբերություններ են ստեղծվում ջազմենի եւ տվյալ ջազային գործի միջեւ, Կրամերը այդ հարաբերությունները նմանեցնում է քո եւ քո լեզվի հետ ունեցած հարաբերություններին. «Դու խոսում ես այդ լեզվով, իսկ ես երաժշտության»: Վահագն Հայրապետյանի կարծիքով էլ ինչպիսի փոխհարաբերություններ էլ լինեն ջազմենի եւ երաժշտության միջեւ, դրանք բեմում բացարձակապես այլ կերպ են դրսեւորվում: Ի դեպ, Դանիել Կրամերը հանդիսանում է բազմաթիվ ռուսական ջազ փառատոնների գեղարվեստական ղեկավար, ով մենահամերգներով ելույթ է ունեցել աշխարհի բազմաթիվ պետություններում: