Շահնազարովը Ռուսաստանում պետական մրցանակի է արժանացել

Շահնազարովը  Ռուսաստանում պետական մրցանակի է արժանացել
Գրականության եւ արվեստի ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիրներից մեկը նախորդ տարվա կտրվածքով ճանաչվել է հայազգի կինառեժիսոր Կարեն Շահնազարովը:  Գրականության եւ արվեստի, գիտության եւ տեխնոլոգիաների, ինչպես նաեւ` հումանիտար գործունեության ոլորտի մրցանակակիրների անունները հայտնի են դարձել ուրբաթ օրը` Կրեմլում: Շահնազարովը արժանացել է մրցանակի «ռուսական կինոմատոգրաֆիայի ոլորտում ունեցած ավանդի  եւ «Մոսֆիլմ» կինոստուդիայի գործունեությանը խթանելու համար»: