Ինքնասպան է եղել Վրեժ Իսրայելյանը

Ինքնասպան է եղել Վրեժ Իսրայելյանը
Երեկ ուշ երեկոյան ինքնասպան է եղել մեր ժամանակների լավագույն արձակագիրներից մեկը՝ Վրեժ Իսրայելյանը:



 



 



Իսրայելյանը մի քանի օր առաջ է տեղեկացել, որ քաղցկեղով  հիվանդ է: Որդին եւ հարազատները խոստացել են նրան տանել Բելգիա՝ բուժման:… Դատելով իրերի դրությունից, Վրեժ Իսրայելյանը դեմ է եղել ընտանիքին «հոգսեր» պատճառելուն: Իսրայելյանը կնոջն ուղարկել է գործով դուրս եւ հրազենով վերջ դրել իր երկրային կյանքին: Մեր տեղեկություններով, զենքն ամրացված էր հենց Վրեժ Իսրայելյանին:



 



Վրեժ Իսրայելյանը 63 տարեկան էր:  «Տոնապետ» գրքի համար նա երենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի է արժանացել: Աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, «Սովետական Հայաստան» ամսագրումՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում, ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչությունում:



 



«Հրապարակ» օրաթերթը ցավակցում է Վրեժ Իսրայելյանի հարազատներին: