Գուստավ Ֆլոբերի նամակը Լուիզե Կոլեին

Գուստավ Ֆլոբերի նամակը Լուիզե Կոլեին
Գուստավ Ֆլոբերը շուրջ 6 տարվա բուռն եւ գեղեցիկ սիրավեպ է ունեցել գրող, լրագրող Լուիզա Կոլեյի հետ: Կոլեն իր ժամանակի բազմաթիվ բանաստեղծների մուսան էր: Նրանց հարաբերություններն ընդհատվեցին միայն այն պատճառով, որ Ֆլոբերը չէր կարողանում մոռանալ նախկին սիրուհուն` գրող Ժորժ Սանդին:



 



Ներկայացնում ենք Ֆլոբերի նամակը Լուիզե Կոլեին. «Դու ասում ես ինձ շատ քնքուշ բառեր: Դե, շատ լավ, սիրելի մուսա, ի պատասխան ստացիր այնպիսի քնքուշ խոսքեր, որոնք նույնիսկ չէիր կարող երեւակայել: Քո սերը լցնում է սիրտս՝ ինչպես տաք անձրեւ: Կա՞ արդյոք քո մեջ մի բան, որն արժանի չէ իմ սիրուն: Դու բաց ես հոգով եւ ուժեղ` խելքով: Քո մեջ քիչ է պոեզիան, բայց դու ինքդ պոետ ես: Քո մեջ ամեն ինչ հրաշալի է: Դու նման ես քո կրծքին` նույնքան  ճերմակ եւ փափուկ: Ոչ մի կին չի կարող համեմատվել քեզ հետ:



 



Դժվար թե նրանք, որոնց ես ցանկացել եմ, կարող են համեմատվել քեզ հետ: Երբեմն ես փորձում եմ պատկերացնել քո դեմքը ծերացած, բայց նույնիսկ այդ ժամանակ ես կշարունակեմ սիրել քեզ՝ թերեւս ավելի ուժգին, քան հիմա»: