«Нет Араташесик, ты НЕ Гарегин Нжде...ոչ էկրանին, ոչ էլ` էությամբ»

«Нет Араташесик, ты НЕ Гарегин Нжде...ոչ էկրանին, ոչ էլ` էությամբ»

Թեեւ հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդրին արդեն արձագանքել են մշակույթի գործիչներ, շոուբիզնեսի տասնյակ անդամներ, դեռևս կան այնպիսիք, որոնք նույնիսկ տեղյակ չեն առաջ եկած խնդրից եւ դրա դեմ ծավալվող պայքարից: Դերասան Արտաշես Ալեքսանյանը  «Ժողովուրդ»-ի զանգից է իմա­ցել, որ հանրային տրանսպորտի ուղե­վարձը թանկացել է: Նրա խոսքով,  ինքը նույնիսկ հե­ռուստացույց չի դիտում, հետևաբար ոչինչ չզիտի այդ մասին:



Դերասանի այս հայտարարության նկատմամբ անտարբեր չեն մնացել Ֆեյսբուքի ակտիվիստները: Մամիկոն Համբարյանը գրել է. «Արտաշես Ալեքսանյանի անտեղյակությունը դզեց, սովորեք ժողովուրդ, Նժդեհին կերպարելուց հետո դերասանը կարող է էյֆորիայի մեջ ընկնել: Այսպես են վարձատրվում բոլոր նրանք, ովքեր ՀՀԿ-ի մուղամի տակտն են պահում, արդյունքում ընկնում են նիրվանայի մեջ: Խեղճի ոտքերն ամպոտած է, սուսեք, երկրային հոգսերով մի անհանգստացրեք մեծին»:



Իսկ Ձկան աչք անունով բլոգերն էլ գրել է. «Պահ, դուք մի էս Ճպլ Կատովսկուն տեսեք: Մի երկու հատ էժանագին սերիալում նկարվեց, մի երկու անգամ էլ լիամետրաժում ծիկ արեց ու իրան ազգի մարգարիտ զգաց, ընդ որում նենց մարգարիտ, որ արտոնյալ է ու կարող է ժողովրդին վիրավորանքներ հասցնի:
Մեջբերում եմ «վաստակավոր» դերասան Արտաշես Ալեքսանյանի հարցազրույցից.

«-Պարոն Ալեքսանյան, Դուք ինձ զար­մացրիք: Ամբողջ քաղաքը լի է ակտիվիստներով, էլ չեմ ասում, որ Ձեր կոլեգա­ները բոլորովին անվճար իրենց մեքենա­ներով ուղևորներ են տեղափոխում, ու Դուք ասում եք, որ տեղյակ չեք:

-Չգիտեի, իսկ ովքեր են այդ ակցիան անում, բանուգործ չունեն, պարապ են մնացել, թե ոնց:»

Հետո էլ էս «վաստակաշատը» փորձում ա կռուտիտ անել, թե բա ինքը տեղյակ չի, շատ ա զբաղված, նկարահանումներ, դաս, ֆլան-ֆստան... ժամանակ չունի մի խոսքով:

Դե մեր Արտաշես Կատովսկուն բացատրենք, որ ինքը՝ Կարգին հաղորդման լեզվով ասած կուլիսի փոշին ու բեմի ճիճուն, անգամ եթե Ռոբերտ Դե Նիրոն լիներ, էլի իրավունք չուներ պայքարող հազարավոր մարդկանց պարապ ու բանուգործ չունեցող մարդ կոչել: Ես հասկանում եմ, որ նման վարքը պայմանավորված ա ստրկական էությամբ ու ոչ էնքան հաջող մարդկային որակներով, բայց դե սիրուն չի Արտաշես ջան...

Հա, մեկ էլ ձուն գա նրանց գլխին, ով սրան Գարեգին Նժդեհի դերն են վստահել, սրանից նենց Գարեգին Նժդեհ, ոնց որ Էմին Դավիդովից՝ Սասունցի Դավիթ: Ի դեպ, էդ կինոյի հասցեին հնչած քննադատությունների մեծ մասն էլ կապված էր հենց Արտաշեսի կատարման հետ, այնպես որ, մնում է հավելել.

Нет Араташесик, ты НЕ Гарегин Нжде... ընդ որում ոչ էկրանին, ոչ էլ էությամբ»: