Մարաթուկի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին վերականգնվում է

Մարաթուկի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին վերականգնվում է

Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` վերականգնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Մարաթուկ լեռան Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին: «Սասունի հայերի միության» նախագահ Ազիզ Դաղջըն ասել է, որ իրենք եկեղեցին վերականգնելու համար Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից թույլտվություն են ստացել:
«Թույլտվությունը ստանալուց հետո առանց ժամանակ կորցնելու սկսեցինք վերանորոգման աշխատանքները: Նախևառաջ պետք է վերանորգել դեպի եկեղեցի տանող ճանապարհը: Երբ այն վերանորոգվի, աշխարհի 4 ծայրերից զբոսաշրջիկներ կունենանք»,- ասել է Դաղջըն: Նշենք, որ Մարութա լեռան գագաթին (2973 մ) գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքի և մուտքի մի հատվածը 2012 թվականին քանդվել էին անհայտ չարագործների կողմից:

Ermenihaber.am