Պրեմիերա

Պրեմիերա

Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:30-ին Շուշիի ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի կունենա Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերայի առաջնախաղը: Օպերայի բեմադրող ռեժիսորն է Ժիրայր Դադասյանը, նախագծի գեղարվեստական ղեկավարը` Սարինա Ավթանդիլյանը, դիրիժորը` Էդուարդ Թոփչյանը:  Ներկայացմանն իրենց մասնակցությունը կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Արցախի պետական երգչախումբը, «Մռակած» պետական կամերային երգչախումբը, Արցախի պարի պետական համույթը, օպերային մեներգիչներ Հայաստանից եւ Արցախից: Նախագիծն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ եւ նվիրվում Արցախի անկախության հռչակման օրվան: