Դարբնիկ գյուղի կամրջի տակ զինամթերք է հայտնաբերվել

Դարբնիկ գյուղի կամրջի տակ զինամթերք  է  հայտնաբերվել

Սեպտեմբերի 12-ին, ժամը 12.45-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դարբնիկ գյուղի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված որսորդական, կարճեցված փողով հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ`պայթուցիչով, 1 պայթուցիչ և 7,62 մմ տրամաչափի 104 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: