ՆԱՏՕ-ն ծրագրում է զորավարժություններ անցկացնել Արևելյան Եվրոպայում

ՆԱՏՕ-ն ծրագրում է զորավարժություններ անցկացնել Արևելյան Եվրոպայում

Աֆղանստանում թալիբների հետ բազմամյա ռազմական դիմակայումից հետո Հյուսիս-ատլանտյան դաշինքը ծրագրում է խոշոր զորավարժություններ անցկացնել Արևելյան Եվրոպայում: Այս մասին հայտնում է «Associated Press»-ը:Նոյեմբերին զորավարժություններ են նախատեսվում Լատվիայում և Լեհաստանում: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հերքել է լուրերն այն մասին, թե իրենց պայմանական թիրախն այդ վարժություններում Ռուսաստանն է լինելու:Նախատեսվող զորավարժությունները կոչված են ցույց տալու, որ ՆԱՏՕ-ն իր ուշադրությունը կրկին սեփական տարածքների պաշտպանության վրա է կենտրոնացրել: