Երկու աղջիկների վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզվել է

Երկու աղջիկների վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզվել է

Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 4/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա երկու աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին, պարզվել է, որ վրաերթը կատարել է 1986 թ. ծնված Հայկ Հ.-ն` «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով: Կատարվում է քննություն: