Զենք-զինամթերք գտած քաղաքացին կամավոր ներկայացել է ոստիկանություն

Զենք-զինամթերք գտած քաղաքացին կամավոր ներկայացել է ոստիկանություն

Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Վահե Ա.-ն և կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 35, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 7, 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի 47 փամփուշտ և 14 տրամաչափի դեռևս չպարզված տիպի գնդացրի 17 փամփուշտ: Վերջինս հայտնել է, որ ռազմամթերքը գտել է նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Սեյթազ կոչվող գյուղի ավերված տան փլատակների տակից: Ներկայացված ռազմամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: