Անգամ ամերիկյան կինոինդուստրիան երբեմն իրեն չի արդարացնում

Անգամ ամերիկյան կինոինդուստրիան երբեմն իրեն չի արդարացնում

Աշխարհի ամենաազդեցիկ կինոընկերություններից մեկը՝ParamountPictures-ը ստեղծագործական ճգնաժամ է ապրում: Բանն այն է, որ ընկերության միանգամից մի քանի խոշոր նախագծեր եկամտաբեր չեն  եղել և չեն արդարացրել ղեկավարության սպասումները։ «Աստղային ուղի» ֆիլմի նոր մասը, «Z համաշխարհային պատերազմ» և «G.I. Joe։ Կոբրայի նետումը-2» ֆիլմերը վաստակել են ընդամենը 350 մլն դոլար:



Արդյունքում հոպտեմբերի 2-ին ստուդիայի գլխավոր տնօրեն Ֆրեդերիկ Հանթսբերին հայտարարել է սպասվող կրճատումների մասին՝ աշխատանքից կազատվի 110 աշխատակից։ «Կրճատման տակ» կընկնեն հիմնականում ֆինանսական և տեխնոլոգիաների, կադրերի, ազգային վարձույթի, մարքեթինգի և իրավաբանական բաժինների աշխատակիցները: