Ձևավորված երիտասարդական կորիզին այլևս հնարավոր չէ հետ պահել

Ձևավորված երիտասարդական կորիզին այլևս հնարավոր չէ հետ պահել

Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գործող ռեժիմին ընդդիմադիր Երևանի քաղաքացիները հստակ պիտի գիտակցեն, որ եկել է «Ծածկած շուկայի» համար միահամառուռ ուժերով պայքարելու անհրաժեշտությունը։ Սա լոկ հուշակոթողի վերականգնման խնդիր չէ, այլ մեր ժողովրդին կեղեքող ռեժմին ուղղված հերթական հարվածն է, միտված նրա տապալմանը։ Մենք ականատեսն եք, թե հակառակորդը ինչպիսի միջոցներով է փորձում կասեցնել «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությանը միացած ակտիվիստների գործողությունները։ Սակայն, ի ուրախություն մեզ, արդեն ձևավորվել է երիտասարդական մի կորիզ, որին այլևս հնարավոր չէ հետ պահել այս պայքարից։ Ուստի մեզ բոլորիս մնում է հնարավորինս աջակցել այդ խմբին, միանալով ամենօրյա այս կարևորագույն պայքարին»։