Զեմեկիսը ձեռնամուխ է լինում փաստագրական ֆիլմի «գեղարվեստականացմանը»

Զեմեկիսը ձեռնամուխ է լինում փաստագրական ֆիլմի «գեղարվեստականացմանը»

Հոլիվուդյան հայտնի կինոբեմադրիչ Ռոբերտ Զեմեկիսը, ով 1995-ին «Օսկարի» դափնեկիր է դարձել «Ֆորեսթ Գամփ» ֆիլմի համար, ձեռնամուխ է լինում նոր գեղարվեստական ֆիլմի ստեղծմանը, որը հիմնված է 2010-ին թողարկված «Մարվենկոլ» փաստագրական ֆիլմի վրա:



 



«Մարվենկոլ» ֆիլմի հերոսը մի մարդ է, ով ծեծի ենթարկվելուց հետո կորցնում է հիշողությունը, և քանի որ սեփական միջոցները հնարավորություն չեն տալիս վերականգնել առողջությունը, նա ստեղծում է իր վերականգնման սեփական թերապիան՝ հնարում է մի երևակայական աշխարհ և ապրում իր այդ պատկերացրած աշխարհում՝ իրականի և երևակայականի սահմանագծում:



 



Ըստ նախնական տվյալների, Զեմեկիսը ցանկություն է հայտնել, որ իր գլխավոր հերոսին մարմնավորի Լեոնարդո դի Կապրիոն: