Նոր սպառնալիքներ՝ Սայաթ-Նովա 10 շենքի բնակիչներին

Նոր սպառնալիքներ՝ Սայաթ-Նովա 10 շենքի բնակիչներին

Սայաթ-Նովա 10 հասցեում շինարարություն իրականացնող «Լարկո Գրուպ» ընկերությունը բնակիչների դեմ պայքարելու նոր միջոց է գտել` տույժ ու տուգանքի է ենթարկելու շինարարության դեմ պայքարող բնակիչներին։ Ինչպես արդեն տեղկացրել էինք՝ նախկինում կառուցապատողը բնակիչներին սպառնում էր բողոքը չդադարեցնելու դեպքում քանդել բնկիչների կողմից զավթած ապօրինի հողատարածքները, իսկ հիմա էլ կառուցապատողը զգուշացնող նամակ է գրել բնակիչների իրվանունքները պաշտպանող փաստաբան՝ Ալբերտ Կանդալյանին։



 



«Կառուցապատողի ցինիզմը գագաթնակետին է հասել, նամակ է գրել մեր փաստաբանին։ Նամակով փաստաբանին զգուշացնում է, որ եթե չդադարեցնենք մեր բողոքը, ապա Կոմիտաս 5 հասցեի բնակիչների պես տույժ ու տուգանքների կենթարի մեզ»,- ասաց Սայաթ-Նովա 10 շենքի բնակչուհի Հռիփսիմե Հովսեփյանը։ Բնակիչները մեկ անգամ ևս դիմել են Երևանի քաղաքապետարան՝ տրված շինթույլտվությունն ու ճարտարապետահատակագծային առաջադրանքը անվավեր ճանաչելու պահանջով, և եթե քաղաքապետարանը այժմ էլ համապատասխան միջոցներ չձեռնարկի` դիմելու են դատարան: «Մենք բոլոր փաստաթղթերը կազմած սպասում ենք քաղաքապետարանի որոշմանը, որ օրը եկավ և չբավարարեցին մեր պահանջները՝ անմիջապես կդիմենք դատարան»։