ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիաները շարունակվում են նաև այսօր

ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիաները շարունակվում են նաև այսօր

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ պայքարող քաղաքացիները չեն հանձնվում և շարունակում են բողոքի ակցիաները։






Ինչպես տեղեկացնում է hraparak.am-ի թղթակիցը այս պահին ԱԺ դիմաց ցուցարարների թիվը գնալով ավելանում է։






Ակցիայի կազմակերպիչները բաժանում են տեղեկատվական թերթիկներ այնտեղ հավաքաված մարդկանց, որի վրա բացատրվում է քաղաքացիներին, թե ինչպես է վերը նշված օրենքի պարդադիր բաղադրիչը խախտում քաղաքացիների իրավունքները։ Ակտիվիստներին են միացել նաև կին ազատամարտիկները։



Վերջիններիս  խոսքով, եթե ժամը 12:00-ից հետո   կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու հարցով՝ քվեարկությունը իրենց պահանջենրին չհամապատասխանեցրեցին ՝ իրենք դիմելու ակտիվ գործողությունների։