Հովիկ Աբրահամյանի բացակայությունը աշխուժացրել էր Էդուարդ Շարմազանովին

Հովիկ Աբրահամյանի բացակայությունը աշխուժացրել էր Էդուարդ Շարմազանովին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բացակայությունն աննախադեպ աշխուժացրել էր փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին։ Նա նիստը վարում էր ԱԺ խոսնակի պահվածքով, իրեն իրավունք էր վերապահում խրոխտ դիտողություններ շռայլել աջ ու ձախ, նկատողություններ անել ու քծնել, հաճոյանալ կուսակիցներին։



 



Նիկոլ Փաշինյանի հետ ընդհարվեց: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին ու յուրայիններին ամբիոնի մոտ հրավիրելիս դիմում էր «հարգարժան»-ով, Արծվիկ Մինասյանին՝ «կարկառուն դաշնակցական»-ով, հարց ու պատասխանի վերջում քծնեց Տիգրան Սարգսյանին:



 



Իսկ երբ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հարց էր հնչեցնում՝ կուտակային համակարգի հետ կապված, Շարմազանովը կեսից ընդհատեց՝ ազդարարելով ժամանակն սպառվելու մասին եւ հիշեցնելով, որ ԲՀԿ-ն տարիներ առաջ կողմ է քվեարկել այդ նախագծին։