Օսկանյանը, հնարավոր է, դուրս գա ԲՀԿ-ից և նոր կուսակցություն հիմնի

Օսկանյանը, հնարավոր է, դուրս գա ԲՀԿ-ից և նոր կուսակցություն հիմնի

Վիլնյուսից հետո բավականին երիտասարդացած Վարդան Օսկանյանը, ըստ մեր աղբյուրների, չի բացառվում, որ առաջիկայում դուրս գա ԲՀԿ-ից եւ ստեղծի նոր կուսակցություն` «Սիվիլիթասի» ու իրենց մասս-մեդիաների հենքի վրա` իր «տակ» հավաքելով եվրաինտեգրման ջատագովներին:



Ըստ որոշ լուրերի, Մաքսային միություն շտապող իշխանությունների համար դա եւս նպատակահարմար լուծում է` երկրում բալանսն ապահովելու առումով, ուստի, նոր «լվացքի գործ» չի հարուցվի, մանավանդ որ դրանով եւս մեկ նապաստակ կխփվի` անվերադարձորեն պատմության գրկում կհայտնվի այնտեղ դանդաղ շտապող ԲՀԿ-ն:



Ինչ վերաբերում է Ռուսաստանին,  ապա, ըստ մեր աղբյուրների, վերջինիս դուր չի գա այդ քայլը, բայցեւ ոչինչ անել չի կարող: