Պատգամավորները նստաշրջանի ավարտին Հայաստանի հիմնը երգեցին

Պատգամավորները նստաշրջանի ավարտին Հայաստանի հիմնը երգեցին

ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանը երեկ ավարտեց աշխատանքը, պատգամավորները նստաշրջանի ավարտին Հայաստանի հիմնը երգեցին:



Հատկանշական է, որ քննարկումներն անցնում էին կիսադատարկ դահլիճում, ամեն ֆրակցիայից 1-2 պատգամավոր էր նստած, սակայն հիմնը երգելու համար պատգամավորների մեծ մասը Հերմինե Նաղդալյանի հորդորով մեկ մարդու պես եկավ դահլիճ: Դեկտեմբերի 10-ից մեկնարկելու է ԱԺ արտահերթ նստաշրջանը՝ քննարկելու մի շարք օրինագծեր եւ 2014-ի պետբյուջեի նախագիծը: