ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները հանրահավաք կանցկացնեն

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները հանրահավաք կանցկացնեն

Այսօր խորհրդարանական 4 խմբակցություններ` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ խորհրդակցություն են անցկացրել: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:



 



Պատգամավորը նշեց, որ որոշում է կայացվել հունվարի 18-ին` ժամը 14:00-ին, անցկացնել հանրահավաք, որի նպատակն է՝ Սահմանադրական դատարանից պահանջել պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի գործադրման կասեցնել ` մինչև ՍԴ-ի կողմից այդ օրենքի վերաբերյալ որոշման ընդունումը:



 



Արմեն Ռուստամյանը միևնույն ժամանակ նշեց, որ հանրահավաքն անցկացվում է քաղաքացիական նախաձեռնությունների հետ համատեղ` նրանց առաջարկով: «Մենք ընդունեցինք քաղաքացիական նախաձեռնությունների այդ առաջարկը և որոշեցինք հանդես գալ համատեղ ուժերով»,- Ռուստամյանը:



 



Ռուստամյանը հավելեց նաև, որ խորհրդարանական 4 ուժերը նախանշել են այն բոլոր կարևորագույն հարցերը, որոնց շուրջ պետք է հանդես գան համատեղ: