Թող օլիգարխները նայեն և սովորեն

Թող օլիգարխները նայեն և սովորեն

Հայաստանյան օլիգարխները, բարեգործները, լավ կլիներ օրինակ վերցնեին դերասան Հայկ Մարությանից («Կարգին Հայկո») և «Նոր հայեր» КВН-ի խմբի Արտակ Գասպարյանից, թե ինչպես է պետք անել բարեգործություն: Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Երևանի սոցիալապես անապահով 200 քաղաքացիների ուղիղ մեկ տարի ուտելիքով աջակցելու՝ նրանց նախաձեռնությունը:


«Թող նրանք, որ սովոր են ընտրությունների նախաշեմին մեկանգամյա՝ «օդնոռազովի» բարեգործական ակցիաներ անել, թող նայեն ու սովորեն, որովհետև որքան էլ Հայկոն կամ Արտակը ապահովված լինեն, հաստատ շատ-շատ ավելի քիչ ունեն, քան այն օլիգարխները, որոնք կարող էին անել ու անել վաղուց, այլ ոչ միայն ընտրություններին: Հատկապես, մի երկրում, որտեղ պաշտոնապես 35% բնակչությունը աղքատության մեջ է, և կան բավականին շատ օլիգարխներ»,- ասաց Կարեն Քոչարյանը:



 



Առավել մանրամասն տես այստեղ